Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում ավտոբուսի վթարից տուժածների վիճակը գնահատվում է բավարար


Առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր՝ առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ շտապբուժօգնության բրիգադներից բացի, Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաների տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ավտոբուսում եղել է 19 ուղևոր։ Նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

«Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան` 1-ին «Սուրբ Աստվածամայր», 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG