Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են հետևողական լինել ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցեր, իրավիճակը Սիրիայում, Իրաքում: