Մատչելիության հղումներ

Դեսպան․ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ ՏՏ ոլորտում


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Երկու երկրների միջև կապի և տեղեկատվական տեխնոլգիաների բնագավառում համագործակցության հարցեր են քննարկել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզին երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Թումանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում և ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Վայեզին իր լիակատար աջակցությունն է հայտնել դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա հավելել է, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG