Բրազիլիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ նախագահ Դիլմա Ռուսեֆի վարած քաղաքականության: Ռիո դե Ժանեյրոյում, Սան Պաուլոյում և մայրաքաղաք Բրազիլիայում կիրակի օրը կայացած բողոքի ակցիաներին, նախնական գնահատականներով, 137 հազար մարդ է մասնակցել:
BBC-ի հաղորդմամբ, ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը՝ նրան պատասխանատու համարելով կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարի և երկրի տնտեսական անկման համար: