Մատչելիության հղումներ

Ձերժինսկում քաղաքացիական անձինք են զոհվել


Ուկրաինա - Ռմբակոծություններից ավերված շենք Դոնեցկի տարածաշրջանում, արխիվ
Ուկրաինա - Ռմբակոծություններից ավերված շենք Դոնեցկի տարածաշրջանում, արխիվ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անդրիյ Լիսենկոյի փոխանցմամբ, վերջին 24 ժամերի ընթացքում Դոնբասում վիրավորվել են ուկրաինացի երկու զինվորականներ, զոհեր չկան:

«Ազատության» ուկրաինական ծառայությունը, իր հերթին, հղում անելով Դոնեցկի շրջանի դատախազությանը, հաղորդում է, թե ուրբաթ օրը Ձերժինսկ քաղաքում և դրա արվարձաններում զինյալների արձակած կրակոցներից 2 քաղաքացիական անձ է զոհվել, ևս 9-ը վիրավորվել են:

ՄԱԿ-ի տվյալներով, 2014 թվականի ապրիլից ի վեր Դոնբասում սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 6 հազար 800 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG