Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանն իրականացված տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Այս մասին հաղորդում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ այսօր ավելի վաղ՝ ժամը 12.48-ին տեղեկություն էր ստացվել, թե դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: