Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանից ժամանած մի խումբ գործարարների:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումների հնարավորությունը:
Վարչապետը հյուրերին կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել տարբեր ոլորտներում նրանց հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: