Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է՝ արդյոք «Իսլամական պետության» զինյալները օգտագործում են վտանգավոր քիմիական զենք Իրաքում քրդական ուժերի դեմ պայքարելիս։
Ըստ The Wall Street Journal-ի՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության, հավաստի լուրեր կան, որ ահաբեկչական խմբավորումը ձեռք է բերել վտանգավոր քիմիական զենքի տեսակ։
Այնուամենայնիվ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հաղորդմամբ, դեռ հնարավոր չէ հաստատել տեղեկությունը, քանի որ ուսումնասիրությունները շարունակվում են։