Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին


Չինաստան, Տյանձին - Պայթյունին հաջորդած հրդեհը, 13-ը օգոստոսի, 2015թ.
Չինաստան, Տյանձին - Պայթյունին հաջորդած հրդեհը, 13-ը օգոստոսի, 2015թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետևանքները»,- Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:

Չինաստանում հրավտանգ նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 50 մարդ զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG