Օգոստոսի 14-18-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգաբնակչությանը խորհուրդ տալով այդ ընթացքում «խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող մարդկանց»:
Նախարարությունը նաև նշում է, թե «գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը»: