Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսային զորամասերից մեկը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուսիսային զորամասերից մեկում ճաշում է զինվորների հետ, 12-ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուսիսային զորամասերից մեկում ճաշում է զինվորների հետ, 12-ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկը:

Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հավելելով, թե նախարարը շրջել է զորանոցներում, ստուգել զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:

ՊՆ-ից նաև փոխանցում են, որ աշխատանքային այցի ավարտին Օհանյանը ծանոթացել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին, ստուգել է զինծառայողների սննդակարգը:

Նախարարը նաև «զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել զինծառայության մասին նրանց պատկերացումներով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG