Կենտրոնական բանկի խորհրդի երեկվա որոշումով գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների համար որպես պատասխանատվության միջոց ուժը կորցրած է ճանաչվել «Տանդեմ Փեյմինթս» ընկերությանը տրամադրված «Դրամական փոխանցումներ իրականացնելու» և «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» թիվ 7 և թիվ 3 լիցենզիաների գործունեությունը (տրված 2007 թվականի հոկտեմբերի 16-ին), «Տանդեմ Տրանսֆերս» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը (տրված 2013 թվականի դեկտեմբերի 4-ին), ինչպես նաև էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը (տրված 2013 թվականի հոկտեմբերի 29-ին) համարվել է դադարեցված:
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Տանդեմ Փեյմինթս»-ը զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից՝ միաժամանակ շարունակելով կատարել իր ստանձնած բոլոր պարտավորությունները: