Մատչելիության հղումներ

Հայկական կողմը քննարկում է սահմանախախտ ադրբեջանցուն Վրաստանին հանձնելու հարցը


Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Վրացական կողմը բոլոր միջոցները ձեռնարկում է հուլիսի 23-ին հայ սահմանապահների կողմից ձերբակալված Թուրգայ Միքայիլովի ազատ արձակման համար: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանության խոսնակ Կախե Աբդիլաձեն:

Ադրբեջանական լրատվամիջոցների հավաստմամբ՝ Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի 35-ամյա Միքայիլովը մոլորվելով է հայտնվել Հայաստանի տարածքում:

Միքայիլովի ազգականները APA-ին փոխանցել են, որ նա արդեն երկու օր է Բագրատաշենի անցակետում է, ուր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո նրան Երևանից բերել են հայերը՝ Վրաստանին հանձնելու համար: Հայկական կողմը կապվել է նաև Վրաստանի Դմանիսիի շրջանի անվտանգության մարմինների հետ ու տեղեկատվություն խնդրել ձերբակալվածի մասին, հավելել են ձերբակալված ադրբեջանցու ազգականները:

Բաքվում Վրաստանի դեսպանատան խոսնակը վստահեցրել է, որ հարցին տեղյակ են իր երկրի կառավարությունը, արտգործնախարարության հյուպատոսական վարչությունը և Հայաստանում Վրաստանի դեսպանությունը, որոնք ջանքեր են գործադրում՝ հասնելու Միքայիլովի հնարավորինս շուտ ազատ արձակմանը:

APA-ն հայտնում է նաև, որ Թուրգայ Միքայիլովը Վրաստանի Քվեմո Քարթլի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ է, նրա փաստաթղթերը հայկական կողմին են փոխանցել համագյուղացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG