Օրերս հայտնի է դարձել, որ մայիսի 26-ին Միացյալ Նահանգներում 75 տարեկանում վախճանվել է Վլադիմիր Դրեմլյուգան՝ մեկը այն 8 քաղաքացիներից, որոնք 1968 թվականին ցույցի էին դուրս եկել Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ ընդդեմ Չեխոսլովակիա խորհրդային զորքերի ներխուժման։
Խորհրդային Միությունում մի քանի տարի ազատազրկելուց հետո 1974 թվականին այլախոհին ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի խնդրանքով թույլատրել էին մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ նա հաջողակ գործարար էր դարձել։