Մատչելիության հղումներ

Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր Պատրիարքը ստանձնեց գահը


Երեկ Զմմառի Սուրբ Տիրամոր վանքում տեղի է ունեցել Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր Պատրիարք Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյանի գահակալության արարողությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությանը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ մասնակցել են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Պատարագի վերջում Նաթան սրբազանը նորընտիր Պատրիարքին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Վեհափառի շնորհավորական խոսքն ընտրության առիթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG