Մատչելիության հղումներ

Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: Այդ մասին ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երևանի 20-ամյա բնակչին՝ 1995 թվականին ծնված Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վստահեցնում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով արդյունքների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG