Մատչելիության հղումներ

Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ: Ձերբակալվածի ինքնությունը չի հրապարակվում:

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վստահեցնում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով արդյունքների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

55-ամյա Անի Մաջնունյանի դին, հիշեցնենք, հայտնաբերվել է երկու օր առաջ՝ որպես էքստրասենս հայտնի կնոջ Աջափնյակի բնակարանում: Դիահերձման ժամանակ դիակի վրա հայտնաբերվել է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ «սպանություն՝ զուգորդված ավազակությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG