Շաբաթ օրը Մոսկվայից ոչ հեռու` Իստրայի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերից առնվազն երկուսը հայեր են:
Lifenews հեռուստաընկերության տեղեկություններով նրանք են՝ Լարիսա և Պարույր Մանուկյանները:
Բացի այդ, ուղղաթիռի հետ բախման արդյունքում կործանված հիդրոպլանի ուղևորների թվում երկու անչափահասներ են եղել` Էրիկ և Օֆելիա անունով:
Լրատվամիջոցը չի հրապարակել նրանց ազգանունները:
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել: