Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում համերգի ժամանակ կամուրջ է փլուզվել, կան զոհեր


Ուզբեկստանի արևմտյան Ուրգենչ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ կամուրջ է փլուզվել, հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ զոհերի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել Ուրգենչի քաղաքային զբոսայգու լճակում, որի վրայով կամուրջներ են անցնում: Կամուրջներից մեկը, որի վրա հավաքված են եղել բազմաթիվ կանայք և երեխաներ՝ երգիչ Նավրուզ Սոբիրովի համերգը լսելու համար, փլուզվել է:

Հաղորդվում է մինչև 16 զոհի մասին:

Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG