Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմածովային ուժերը «խայտառակել են իրենց»


Զորավարժություններ ծովում, արխիվ
Զորավարժություններ ծովում, արխիվ

Ադրբեջանի ռազմածովային ուժերի թիմն ամբողջությամբ ձախողվել է «Կասպից ծով-2015» անվանումը կրող մրցույթ-զորավարժությունների ընթացում, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական կայքէջը, հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությանը:

Ըստ աղբյուրի, ի տարբերություն վարժանքների մյուս մասնակիցներ Ռուսաստանի և Ղազախստանի թիմերի անդամների, ադրբեջանցի նավաստիները չեն կարողացել ոչնչացնել նախանշված թիրախները:

«Ռուսաստանը և Ղազախստանը ներկայացնող զինծառայողները շահեկանորեն առանձնացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության խայտառակ ելույթի ֆոնին»,- հավելում է ադրբեջանական կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG