Մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունը հանցագործության նոր մանրամասներ է վերհանել:
Վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները, թերթը պնդում է, թե ռուսաստանցի ընդդիմադիրը սպանվել է երկու տարբեր ատրճանակներից:
«Փորձագետները նման եզրակացության են հանգել` ուսումնասիրելով Նեմցովի ստացած հրազենային երեք վնասվածքները: Հետաքննությունում ներգրավված մասնագետները համոզված են, որ հանցագործների կողմից օգտագործված երկու ատրճանակներից միայն մեկն է խլացուցիչով եղել»,- գրում է «Կոմերսանտը»: