«Վրաստանի իշխանությունները հույս ունեն վերսկսել ուղղակի երկխոսությունը աբխազների և օսերի հետ»,- այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մուխաթգվերդիի գերեզմանատանը կայացած սգո արարողության ժամանակ:
Արարողությունը նվիրված էր ռուս - վրացական հնգօրյա պատերազմի մեկնարկի յոթերորդ տարելիցին:
«Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանների օկուպացիան այսօր էլ շարունակվում է: Չնայած դրան, մենք Ռուսաստանի հետ վարվող խելամիտ քաղաքականության միջոցով փորձում ենք դադարեցնել այդ գործընթացը: Եթե մենք ցանկանում ենք վերադարձնել գրավյալ տարածքները, ապրել մեր աբխազ և օս եղբայրների հետ կողք-կողքի, ապա այդ քայլերը պետք է ձեռնարկվեն խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշել է Ղարիբաշվիլին: