Մատչելիության հղումներ

«Ազատության» տաջիկական ծառայության կրիչը վերադարձրել են առանց տեսագրության


Ռուս զինծառայողների դատը Դուշանբեում, 7-ը օգոստոսի, 2015թ.
Ռուս զինծառայողների դատը Դուշանբեում, 7-ը օգոստոսի, 2015թ.

«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության լրագրողներից այսօր խլել են ռուսական 201-րդ ռազմաբազայի երկու զինծառայողների դատավարության տեսագրությունը: Ռազմաբազայի հրամանատարը հայտարարել է, թե տեսագրությունը պարունակող կրիչը հնարավոր կլինի վերադարձնել միայն Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ծառայությունում դրա ստուգումից հետո: Մեկ ժամ անց կրիչը լրագրողներին են վերադարձրել առանց տեսագրության մի մասի:

Մինչ այդ դատավորը լրագրողներին թույլատրել էր նիստը տեսագրել 5 րոպե: Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները մեղադրվում են Տաջիկստանի քաղաքացի, 36-ամյա Ռահիմջոն Թեշաբոևին սպանելու մեջ: Զինծառայողներն այսօր ընդունել են մեղքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG