«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության լրագրողներից այսօր խլել են ռուսական 201-րդ ռազմաբազայի երկու զինծառայողների դատավարության տեսագրությունը:
Ռազմաբազայի հրամանատարը հայտարարել է, թե տեսագրությունը պարունակող կրիչը հնարավոր կլինի վերադարձնել միայն Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ծառայությունում դրա ստուգումից հետո:
Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները մեղադրվում են Տաջիկստանի քաղաքացուն՝ տաքսիստին սպանելու մեջ: