Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի պնդմամբ՝ Իրանի Փարչինի ռազմակայանի տարածքում հնարավոր է վերջին օրերին մաքրման աշխատանքներ են տեղի ունենում։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կասկածներ ունեին, որ այս կայանի տարածքում էր Իրանը կատարում միջուկային զենքի հետ կապված փորձարկումներ:
Հետազոտական կենտրոնը մատնանշում է արբանյակից արված լուսանկարները, որոնցում նկատվում են տարածքում աշխատող մեծ մեքենաներ և բուլդոզերներ, հեռացվող բեռնարկղեր։
Թեհրանը հերքում է պնդումները՝ վստահեցնելով, որ իրականում ռազմակայանի տարածքում ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել։