Միացյալ Նահանգների զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի ուղղությամբ կիբեռհարձակման գլխավոր կասկածյալը ռուսաստանցի հաքերներն են։
Հարձակման պատճառով էլեկտրոնային հաղորդակցության համակարգը անջատվել է, իսկ ավտոմատ համակարգը տեղեկություններ է հավաքել էլեկտրոնային փոստերից, սակայն, ըստ ամերիկյան կողմի, կարևոր և մեծածավալ տեղեկատվության արտահոսք չի եղել։