Մատչելիության հղումներ

Հզոր պայթյուն Քաբուլում․ տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ


Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Քաբուլի ոստիկանության հաղորդմամբ՝ ևս 128 մարդ վիրավորվել է:

Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ զոհերի թիվն իրականում արդեն 15 է։

Քաբուլի բնակիչների վկայությամբ՝ մեքենայի պայթյունի ձայնը լսվել է ամբողջ քաղաքով մեկ, կոտրվել են մոտակա բնակարանների ապակիներ։

Դեռ որևէ ահաբեկչական խումբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Այդուհանդերձ, ենթադրվում է, որ դրա հեղինակը «Թալիբան» խմբավորումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG