Վրաստանը չի պատրաստվում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Որպես կառավարության ղեկավար՝ ես համարել եմ և հիմա էլ կարծում եմ, որ Վրաստանը չպետք է Եվրամիությանը հետևելով միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այսպիսի դիրքորոշում ունեինք անցյալ տարի, նույնը ունենք հիմա: Եվ փոխել չենք պատրաստվում»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Օրերս, հիշեցնենք, Վրաստանը այլ երկրների թվում միացավ Ռուսաստանի դեմ անցյալ տարվա հունիսին Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարացման որոշմանը, պաշտոնական Մոսկվան էլ պատրաստվում է այդ պետություններին հակադարձել սեփական պատժամիջոցներով: