Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի և մյուս երկրների դեմ, որոնք վերջերս միացան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որոշման երկարացմանը։
Հուլիսի 19-ին, հիշեցնենք, Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Եվրամիության այդ որոշմանը միացան Վրաստանը, Ուկրաինան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը: