Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգումներ իրականացնելու նպատակով այցելել է առաջնագիծ։ Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը վկայակոչելով հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Հենվելով միայն սեփական ուժերի վրա, ադրբեջանցի զինվորը կվռնդի թշնամուն գրավյալ տարածքներից՝ վերականգնելով մեր տարածքային ամբողջականությունը»,- առաջնագծում տեղակայված զորամասերում ստուգայցի ժամանակ հայտարարել է Հասանովը՝ հավելելով, թե ադրբեջանցի ժողովուրդն այլևս չի համբերում և պահանջում է վերադարձնել տարածքները: