Մատչելիության հղումներ

Սահմանային հսկողությունը անձնական օգտագործման մսեղիքի նկատմամբ խստացվել է


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել է Հայաստանի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի ներմուծումը:

Ծառայության հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է ներկրվող մսեղիքի նկատմամբ հսկողությունը խստացնելու և սիբիրախտ հիվանդության հնարավոր ներթափանցումը կանխելու հանգամանքով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին երեկ ահազանգ էր ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացու մոտ ախտորոշվել է սիբիրախտ: Ծառայության մասնագետները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վարակի աղբյուրը Հայաստանում չէ, և որ հիվանդության պատճառն անձնական օգտագործման նպատակով ներկրված մսեղիքն է: Սննդամթերքի անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում չեն գրանցվել կենդանիների սիբիրախտ հիվանդության դեպքեր:

Ծառայությունը վերստին հորդորում է սպառողներին չգնել չստուգված և սառնարանային պայմաններում չպահվող մսեղիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG