Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ- ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին, 5- ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ- ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին, 5- ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին հաղորդում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին «Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ- բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար»,- մասնավորապես, նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG