Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«2015 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 19:15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա. Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատի հիվանդանոց», - հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: - «Նույն օրը՝ օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում՝ օգոստոսի 5-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վալերի Զոհրաբյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է»:
Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափության աստճանը։ Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: