Նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել ռուս քաղաքական գործիչ Մարիա Գայդարին:
Վերջինս մոտ երկու շաբաթ առաջ նշանակվել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի օգնականի պաշտոնում:
Մարիա Գայդարը Ռուսաստանի նախկին վարչապետ, 90-ականներին իրականացված տնտեսական բարեփոխումների հեղինակի համարում ունեցող Եգոր Գայդարի դուստրն է: