Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Մարիա Գայդարին նշանակել է իր օգնականի պաշտոնում: Սաակաշվիլին Թվիթերի իր էջում Մարիա Գայդարին բնորոշել է որպես «Ռուսաստանի ամենափայլուն քաղաքական գործիչներից մեկը, ով պայքարում է պուտինյան ռեժիմի դեմ»:
Սաակաշվիլիի ռուս օգնականն արդեն դիմել է նախագահ Պորոշենկոյին՝ Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: