Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2015 թվականի պլանի համաձայն՝ ռազմավարական պլանավորման հարցեր քննարկելու նպատակով հուլիսի 28-30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկումների ընթացքում Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում կողմերի աշխատանքային խմբերի միջև փորձագիտական խորհրդատվություն է անցկացվել Հայաստանի զինված ուժերի զորային կառույցի փոփոխությունների տարբերակների և պլանավորման ղեկավար փաստաթղթերի մեջ դրանց կիրառման վերաբերյալ: