Ռուսաստանում հաստատվել է գործատուների կողմից ամենապահանջված մասնագետների ցուցակը, որոնք կարող են հեշտացված կարգով երկրի քաղաքացիություն ստանալ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն:
Այդ մասնագետներն են բժիշկները, ինժեներները, փականագործները, էլեկտրամոնտաժողները, ինչպես նաև մաթեմատիկոսներն ու տնտեսագետները: Նրանք պետք է Ռուսաստանում մշտապես աշխատեն նվազագույնը երեք տարի, ինչից հետո իրավունք կունենան քաղաքացիության հայտ ներկայացնել: