Միացյալ Թագավորությունը մինչև 2017 թվականը կերկարաձգի օդային հարձակումները «Իսլամական պետության» վրա: Այս մասին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը հայտարարել է Իրաք այցի ժամանակ՝ հավանական համարելով, որ արևմտյան ուժերը կմիանան այս պայքարին, եթե անգամ Իրաքն այդ հարցով նրանց չդիմի: