Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին և պատվավոր հյուրերին:
Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի ընդունելությունից առաջ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի խումբ անձինք պարգևատրվել են Երախտագիտության մեդալով՝ Համահայկական վեցերորդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, մի խումբ անձինք էլ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում գործուն մասնակցության համար: