Մատչելիության հղումներ

ՔԲԿ-ն մեղադրվում է Թուրքիայի արևելքում հարձակում իրականացնելու մեջ


Օգոստոսի 2-ին վաղ առավոտյան Թուրքիայի արևելյան Ագրի նահանգում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհվել է 2 թուրք զինծառայող, ավելի քան 30-ը՝ վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածում են Քրդստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ):

Այսօր մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել Մարդին նահանգում, զոհվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 7 մարդ: Այս դեպքում նույնպես իշխանությունները մեղադրում են ՔԲԿ-ի զինյալներին:

Պաշտոնական Անկարան վերջերս լայնամասշտաբ հարձակողական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում թե՛ ՔԲԿ-ի, և թե՛ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ: Հաղորդվում է, որ թուրքական օդային հարձակումների հետևանքով ավելի քան 260 ՔԲԿ անդամներ են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG