Միացյալ Նահանգների, Վրաստանի և Եվրամիության մի շարք երկրների ներկայացուցիչները ռուսաստանյան հատուկ ծառայություններին օգնել են կանխել Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման ժամանակ ծրագրված ահաբեկչական հարձակումները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: