Մատչելիության հղումներ

Քաբուլը պաշտոնապես հաստատեց թալիբների առաջնորդի մահվան լուրը


Մոլլա Օմար
Մոլլա Օմար

Աֆղանստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է թալիբների առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարի մահվան մասին լուրը:

Երկրի ազգային անվտանգության վարչությունից տեղեկացնում են, որ թալիբների առաջնորդը մահացել է հիվանդանոցում դեռ 2013 թվականին:

Շատ հոդվածներ են տպագրվել մոլլա Օմարի մահվան մասին, սակայն միայն երեկ Աֆղանստանի կառավարությունը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը: Թալիբները դեռ չեն արձագանքել այս հայտարարությանը:

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ կառավարության ներկայացուցիչներն ու թալիբ զինյալները շարունակելու են բանակցությունները՝ խաղաղություն հաստատելու նպատակով: Բանակցությունների երկրորդ փուլն արդեն իսկ նշանակված է վաղը՝ Պակիստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG