Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վետոյի ենթարկեց «Բոինգ»-ի աղետի հարցով բանաձևը


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Քիչ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունը վետոյի ենթարկեց անցյալ տարվա հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող ուղևորատար օդանավի կործանման հանգամանքների հետաքննության հարցով միջազգային դատարան ստեղծելու բանաձևի նախագիծը։

Ըստ հոլանդացի քննիչների նախնական եզրակացության, «Բոինգ»-ը հակաօդային պաշտպանության «Բուկ» տեսակի «երկիր-երկինք» հրթիռով վայր են գցել Դոնբասի ռուս անջատականները։ Սակայն նրանք, ինչպես նաև պաշտոնական Մոսկվան հերքում են այդ մեղադրանքը։

Հոլանդացիների վերջնական զեկույցը կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին։

Այսօր ավելի վաղ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել է չկիրառել վետոյի իրավունքը։ Պուտինը պատասխանել է, որ կտրականապես դեմ է միջազգային դատարանի գաղափարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG