Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունը, թե «ռազմաճակատի Աղդամի հատվածում» իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: