Սպիտակ տունը հայտարարել է, թե չի ների Էդուարդ Սնոուդենին, և մերժել է շուրջ 168 հազար ստորագրություններով խնդրագիրը։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Լիզա Մոնակոն հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենը պետք է կանգնի դատարանի առջև։
Հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենը, հիշեցնենք, ապաստանել է Ռուսաստանում: