Իրաքի Դայալա գավառում ֆուտբոլային խաղի ժամանակ ռումբ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Տասնյակ վիրավորների թվում են նաև ֆուտբոլիստները:
Ռումբերը տեղադրված են եղել դարպասի ետնամասում:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, այդուհանդերձ՝ «Իսլամական պետություն»-ը այս տարածքում օրեր շարունակ պայթյուններ էր իրականացնում: