Քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ակցիան։ Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը։
Այսօր ավելի վաղ նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ այսօրվանից անցնում են ակտիվ գործողությունների, նշելով, որ մեկնարկը տրվելու է այսօր երեկոյան՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում նախատեսված նստացույցով։
Այս պահին ցուցարարները «Ո՛չ էլեկտրաէներգիայի թանկացմանը» կոչով շրջում են հրապարակի մատույցներում, բայց դեռ հրապարակի կենտրոնին չեն մոտենում։ Ոստիկանությունը փորձում է կարգավորել ճանապարհային երթևեկությունը։