Մատչելիության հղումներ

Օբաման իր աֆրիկյան շրջագայության ընթացքում կքննարկի Հարավային Սուդանի հարցը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կհանդիպի տարածաշրջանի երկրի ղեկավարների հետ՝ քննարկելու իրավիճակը Հարավային Սուդանում և ահաբեկչության հետ կապված խնդիրներ։

Հարավային Սուդանում ավելի ու ավելի է սրվում նուեր և դինկա էթնիկ խմբերի միջև թշնամությունը։

Միացյալ Նահանգների ղեկավարը Եթովպիա է ժամանել աֆրիկյան իր շրջագայության շրջանակում։ Շաբաթ օրը Օբաման Քենիայում էր։

XS
SM
MD
LG