Սումգայիթի 60-ամյա բնակիչ Մուհամեդ Ալիևը ինքնահրկիզման ցուցադրական ակտ է իրականացրել իր աշխատավայրի դիմաց՝ վեց ամիս աշխատավարձ չստանալու պատճառով:
Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Ալիևը այսօր մահացել է Հանրապետական այրվածքաբանական կենտրոնում:
Մահացածի քույրը՝ Զեմֆիրա Ալիևան ANS Press-ին փոխանցել է, որ եղբայրը տվյալ շինարարական ընկերությունում աշխատել է վերջին յոթ տարիներին: «Վեճ է ծագել նրա և ընկերության ղեկավարների միջև, որոնք չեն ցանկացել վճարել աշխատավարձը: Նա դուրս է եկել փողոց և հրկիզել իրեն՝ վրան բենզին լցնելով», - պատմել է Ալիևան:
Մարմնի 85 տոկոսի այրվածքներով տուժողը տեղափոխվել է նախ Սումգայիթի քաղաքային հիվանդանոց, ապա՝ Հանրապետական այրվածքաբանական կենտրոն Բաքվում, որտեղ և մահացել է: