Մատչելիության հղումներ

Երևանի հրդեհավտանգ տարածքներում հրավառությունը կարգելվի


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյան հանձնարարել է վարչական շրջանների, առևտրի և բնապահպանության վարչությունների և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ:

«Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների և ռեստորանային համալիրների աշխատանքը և արգելեք հրավառությունները: Ու հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառությունն է եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG